Փաստերի ստուգման հարթակը հայտնում է տարածված հերթական կեղծ լուրերի մասին.

«Արթուր Ալեքսանյանի անունից կեղծ գրառում է տարածվել:

Լրատվական մի շարք կայքեր մայիսի 4-ին գրել էին, որ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ֆեյսբուքում իր աջակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին։

Ըմբշամարտիկը, սակայն, ավելի ուշ տեղեկացրել է, որ իր միակ պաշտոնական էջն Ինստագրամում է։ Վերոնշյալ հայտարարությունը, ըստ այդմ, կեղծ հաշվից է տարածվել և որևէ կապ չունի Ալեքսանյանի հետ»: