Հրաժարական է տվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը
Հրաժարական է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, սակայն, չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Հրաժարականի պատճառների մասին դեռ հայտնի չէ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանին ազատելու հրամանագիրը։
Նշենք, որ Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018թ-ի Թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից, զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում