Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 101 նոր դեպք, մահացել է 95 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 155 370-ի։ Նոր դեպքերն արձանագրվել են երկրի բոլոր շրջաններում։ Ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, մահացել՝ 1 451-ը։

Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5 714 մարդ։ Մերձմոսկվայում գրանցվել է 822 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 226, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 174, Սվերդլովսկի շրջանում՝ 133 և Դաղստանի Հանրապետությունում՝ 128: