Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ-թուրքական կուլիսային բանակցությունների տապալման և ամերիկյան միջնորդության մասին.

1992թ. հունվարի 7-ից ԱՄՆ-ն պաշտոնապես սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելության առաջին փուլը: Ըստ էության, այն տևեց մինչև 1992թ. նոյեմբերի 3-ը: Պետդեպի, ԱՄՆ ԱԽ գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ամերիկյան կողմը «ամենօրյա ռեժիմով» էր միջնորդություն անում:

Թուրքիան քաշում էր հետևյալ նախապայմանները.

1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում:
3. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում
4. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հայտարարություն:
5. Անկախության հռչակագրի վերախմբագրում:
6. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
7. Հետագայում ավելացավ և ամրապնդվեց նաև Արցախը Ադրբեջանին «վերադարձնելու» նախապայմանը:

Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Վստահ եմ, հիմա էլ նախապայմանները նույնն են»: