«Էկո աղբ» նախաձեռնությունը հորդորով դիմում է Ծիրան սուպերմարկետների ցանցին՝ հրաժարվել պոլիէթիլենային տոպրակների կիրառումից․

«Սիրելի Ծիրան սուպերմարկետների ցանց ողջունում ենք Ձեր գործունեությունը, սակայն դատապարտում ենք Ձեր մասնաճյուղերում անվերահսկելի վիճակը համաճարակային իրավիճակում (բացառությամբ Շինարարների մասնաճյուղի)։

Թույլ տվեք հաճախորդները իրենց սեփական տոպրակներով գնումներ կատարեն կամ գոնե սպառեն ավելի քիչ թվով տոպրակներ՝ պիտակը փակցնելով մեկի վրա։ Վերապատրաստեք աշխատակիցներին` մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում։

Նշենք, որ պոլիէթիլենի վրա վիրուսը մնում է 3 օր, իսկ ամեն տեսականու համար տալով նոր տոպրակ ոչ միայն սպառում եք Ձեր ու մեր բոլորիս ռեսուրսները, այլ նաև մեծացնում եք վարակի տարածման հավանականությունը։

Ակնկալում ենք արձագանք․.. հուսանք, որ կմիանաք մեզ ու կկիսեք բնությունը պոլիէթիլենից փրկելու բոլորիս մտահոգությունը։

Շուտով անդրադարձ նաև մյուս խանութներին»։