«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի Մարտունու քաղաքապետը, միևնույն է, պետք է դատվի

Արցախի ընտրությունների նախընտրական փուլում կուսակցություններից մեկի՝ Մարտունի քաղաք մտնելը արգելած քաղաքապետը, այսօր հրաժարական տվեց:

Այն, որ «քաղաքը իմ կալվածքն է, ում չուզեմ՝ չեմ թողնի» մոտեցմամբ քաղաքապետեր Արցախում չպետք է լինեն՝ պարզից էլ պարզ է: Բայց հրաժարականը չպետք է դիտվի որպես մեղքերի թողություն:

Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 147.1 հոդվածի 2-րդ մասով:

Հակառակ պարագայում ստացվում է մի իրավիճակ, որ պաշտոնատար անձը կարող է, ըստ էության, պաշտոնն օգտագործելով հանցագործություն գործել և մտածել, որ առավելագույն պատիժը պաշտոնին հրաժեշտ տալն է:

Արցախի Հանրապետության քրեական օրենսգիրքը պետք է հարգվի: Հանցագործները պետք է կրեն այն պատիժը, որը գրված է այդ օրենսգրքում»: