Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդին ևս 150 մահճակալ կավելացվի, հյուրանոցային 600 տեղ է նախապատրաստվել ասիմպտոմ հիվանդների համար։

«Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցները չեն հերիքում և վերակենդանացման բաժանմունքների ենթակա մարդիկ ուղղակի հոսպիտալացված էին զբոսայգիներում, ծառերի տակ։ Այդ նպատակով սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Բացի այդ՝ հյուրանոցային 600 հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմ դեպքերի համար։ 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար։ Այս ընթացում մոտ 6000 մարդ է մեկուսացվել», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում արտակարգ դրության, սահմանափակումների նպատակն առաջին հերթին Հայաստանում խուճապ թույլ չտալն էր։ Երկրորդ խնդիրն էր ապահովել, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարդկանց: