Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այդ մասին ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ։

Եռատոնի շրջանակում միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ կլինեն, իսկ մասսայականները հետաձգվում են:

«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ։