ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության համար:

Մրցույթը կանցկացվի 2020թ-ի հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի շենքում (Երևան, Կարապետ Ուլնեցու 68):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2020թ-ի հունիսի 10-ը Նախարարության անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

- դիմում
- անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
- լուսանկար.
- քաղվածք` աշխատանքային գրքույկից.
- ինքնակենսագրություն.
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
- տեղեկանք` մշտական բնակության վայրից.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
- բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
- հայտարարություն՝ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով նախատեսված չափանիշներին համապատասխանելու մասին։