Մայիսի 7-ից Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության, կվերագործարկվեն լուսացույցները: Այդ մասին ասվում է ճանապարհային ոստիկանության հայտարարության մեջ։

Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել։