Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված ՀՀ 4 քաղաքացի:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

SCAT ավիաընկերության օդանավը մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Երևան է մեկնել։