ԱԺ պատգամավորներն այսուհետ դահլիճ մտնելիս դիմակ և ձեռնոց կկրեն
Այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։
Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նաև նշել է, որ պաշտպանիչ միջոցները կբաժանեն մուտքի դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովում կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր անձ կա, որն ԱԺ աշխատակից է։ Նա մեկուսացված է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում