Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2020 թվականի մայիսի 5-ի N158-Ա հրամանով Արամ Կարախանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

Արամ Կարախանյանը մինչ այդ զբաղեցնում էր Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: