Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը երկրում գնալով բարդանում է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Թվերի առումով բարձրանալու վրա ենք։ Ունենք 80 ծանր, 30 ծայրահեղ ծանր հիվանդ, 8-ը միացած են արհեստական օդափոխության սարքերի»,- ասել է նա՝ հավելելով, որ թոքաբորբ ունեցող անձանց թիվն էլ է աճում։

Նա ասել է նաև, որ մայիսի 14-ից արտակարգ դրության ռեժիմը կարող է և երկարացվել, քանի որ դա թույլ է տալիս որոշակի գործիքակազմ կիրառել։ Նախարարի խոսքով՝ որոշումը կկայացվի արտակարգ դրության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ։