Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ չկա որևէ հիմք կարծելու, թե Հայաստանում կորոնավիրուսը շրջանառվել է ավելի վաղ, քան հայտնաբերվել է։ Նա նաև հավելել է, որ համաճարակաբանական հիմքեր ևս չկան։

Նախարարը նշել է, որ վերջին օրերին խոսվում է, թե վարակը ՀՀ-ում շրջանառվել է 2019թ-ի դեկտեմբերից։

«Հաշվի առնելով հարցի կարևորությունը, այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշը, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ-ի դեկտեմբեր և 2020թ-ի հունվարին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են»,- հայտարարել է Թորոսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ-ն կորոնավիրուսի թեստավորումը սկսել է փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացվել է մարտի 1-ին: