Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն արդեն մոտ տասը օր է, ինչ ամենօրյա ռեժիմով հաղորդագրություն է տարածում իբրև թե հայկական կողմից խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով հրադադարի ռեժիմի խախտման մասին: Նախկինում մշտապես նմանատիպ հաղորդագրություններ տարածվել են, սակայն այս դեպքը եզակի է այն առումով, որ մի քանի օր անընդմեջ պաշտոնական հաղորդագրություն են տալիս դիպուկահարների և խոշոր տրամաչափի մասին:

Անշուշտ, սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին, որոշակի ներքին հարցերն ինքնաբերաբար կարգավորելու համար»:

Սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին