Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինեսոտա նահանգի էպոպեայի մասին

Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ տարածվեց լուր` ԱՄՆ Մինեսոտա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:

Ի՞նչ է պետք իմանալ այս առումով.

1. Նախ, ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը:

2. Իսկ Մինեսոտան ճանաչել է Խոջալուն դեռևս 2016թ-ին:

1. Սենատի ավտոմատացված համակարգը «քվեարկության» է բերել 2019թ. օրակարգ մտած և չքվեարկված SF 2864 բանաձևի նախագիծը: Ամեն ինչ ժամացույցի պես է աշխատում, բայց համաճարակը հաշվի չի առնվել:

2. Փետրվարի 2-ին օրակարգ է բերվել երկրորդ նմանատիպ նախագիծը, որի հեղինակը մեկ սենատոր է:

3. Բանաձևը Սենատում չի քվեարկվել/քննարկվե/ընդունվել:

4. Մեկ Սենատոր ստորագրել է այն և բանաձևը հրապարակվել է (այդպես լինում է հաշվի առնելով օրենսդրական առանձնահատկությունները):

5. Բանաձևը, բնականաբար, պարտադիր իրավաբանական ուժ չունի և սիմվոլիկ հայտարարություն է:

6. Այն էապես տարբերվում է նշված 8 «ճանաչումների» բանաձևերից»: