Ծանոթացում բիայնական սեպագիր արձանագրությունների թվային համակարգին՝ «Էրեբունի» թանգարանում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ներկայանում է նոր ծրագրով․
«Սիրելի բարեկամներ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սկսում է նոր առցանց ծրագիր, որի նպատակն է ձեզ ծանոթացնել բիայնական սեպագիր արձանագրությունների թվային համակարգին: Մենք հավատում ենք, որ ծանոթանալով այստեղ ներկայացրած թվերին և հետևելով մեր առաջադրանքներին, դուք կկարողանաք հաշվել և ինքներդ կազմել թվեր, ինչպես անում էին Վանի թագավորության դպիրները:
Առաջադրանքը հետևյալն է: Դուք պետք է ուշադիր նայեք ստորև ներկայացրած թվերին: Վերևի հատվածում՝ դեղին ուղանկյուններում, մենք ձեզ համար տեղադրել ենք երեք թիվ, սակայն չենք նշել, թե որ թվերն են դրանք: Բիայնական սեպագրի թվերը առանձնացվաց են մեկ, երկու և երեք համարներով: Փորձեք գուշակել թվերը և դրանք տեղադրելով մեկնաբանություններում՝ համապատասխանաբար նշեք ձեր գուշակած թվերը՝ օրինակ 1) 24, 2) 325, 3) 5448»:
- 220461135091000
- Z384593614294
- E730505280350
- R747489395618