Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Walt Disney-ի կորուստները կազմել են $1․4 մլրդ։ Այդ մասին գրում է «Վեդոմոստի»-ն։

Disney-ի ընդհանուր կորստից $1 մլրդ-ը թեմատիկ այգիների փակ լինելու հետ է կապված։ Ընկերությունից նշել են, որ դրանց գործառնական շահույթը նվազել է մինչև $639 մլն, այնինչ մեկ տարի առաջ այն կազմել է $1,51 մլրդ։

Ամբողջ աշխարհում 2020թ-ի Disney-ի այգիները փակ են, ասիական երկրներում դրանք փակվել են դեռ հունվարի վերջից։ Նախատեսվում է, սակայն, որ մայիսի 11-ից կբացվի Շանհայի այգին, ըստ հաշվարկի՝ այն կընդունի նախահամաճարակային շրջանի այցելուների մոտ 30%-ին։

Ընկերությունը մեծ կորուստներ է կրել նաև սպորտային հեռարձակումների դադարեցման և գովազդային եկամուտների անկման պատճառով։

Ընկերությունից հայտնել են, որ 2020թ-ի առաջին 3 ամսվա շահույթը նվազել է՝ հասնելով $475 մլն-ի, ընդհանուր եկամուտը կազմել է $18 մլրդ։ Այս աճը կապված է 2019թ-ին 21st Century Fox-ի ակտիվները ձեռք բերելու հետ։