Մայիսի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է 9 քաղաքացի։ Այս մասին հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։

Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք է գրանցվել, պացիենտներից 6-ն ապաքինվել են։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 316 քաղաքացի: