Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։

Հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։