Արցախում ավարտին են մոտենում Covid-19-ի հայտնաբերման լաբորատորիայի շինաշխատանքները, տեղեկացնում է երկրի տեղեկատվական շտաբը՝ Արցախի առողջապահության նախարարությանը հղումով։

Ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:

Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ Covid-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:

Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման: