Վրաստանը հուլիսի 1-ից կընդունի զբոսաշրջիկների
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայից հետո հուլիսի 1-ից երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Նա նաև նշել է, որ դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
«Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի` տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից երկիրը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն ու ենթակառուցվածքը, որպեսզի արտասահմանյան հյուրեր ընդունի», - ասել է նա։
Ըստ Գախարիայի՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն, որպեսզի մեկ ամսում հասցնեն պատրաստվել դրան:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում