Շտապօգնության 12 աշխատող վարակվել է կորոնավիրուսով
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել է, որ շտապօգնության 12 աշխատակից վարակված է կորոնավիրուսով։
Նա նշել է, որ վարակակիրներն ասիմպտոմ են, ոչ մի ախտանշան չունեն, պարզապես մեկուսացված են։
Ստեփանյանը հայտնել է նաև, որ շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ։
«Մենք, բնականաբար, ըմբռնումով ենք մոտեցել: Նամանավանդ, որ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են», - նշել է նա։
Ստեփանյանը նշել է` եղել են դեպքեր, որ աշխատակիցները նաև արձակուրդ են վերցրել։
«Ամեն ինչ նորմալ է, ունենք շատ մեծ բանակ բժիշկների, բուժքույրերի, ովքեր պատրաստակամ իրենց ցանկությունն են հայտնել աշխատել շտապօգնությունում»,- ասել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային բուն օջախում աշխատողները պարգևատրվել են․ բժիշկները պարգևատրվել են 95,000 դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 75,000 դրամով։