Կոտայքի մարզում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 7 է»,- ասվում է գրառման մեջ։