Մեդալի հավակնորդ շրջանավարտները քննություն կհանձնեն միայն մաթեմատիկա առարկայից, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Քննությունը կանցկացվի հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Կմասնակցի մոտ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև բուհեր ընդունվելու առավելություն կունենան։

Եթե սովորողը «մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը: