ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին ասել է․

«Երբ հայտարարվում է, որ նպաստների համակարգում եղել են կոռուպցիոն դրսևորումներ, քաղաքացին առաջին հերթին շփվում է սոցիալական աշխատողի հետ ու նրան է դիտարկում որպես կոռուպցիոներ։ Ու հաճախ եղել են դեպքեր, երբ քաղաքացին սպառնացել է՝ տվե՛ք ինձ նպաստ, այլապես կզանգեմ ԱԱԾ ու կբողոքեմ, որ ինձնից կաշառք եք պահանջել, էն դեպքում, երբ սահմանված բալային համակարգով քաղաքացուն չի հասնում նպաստ»։

Նա նաև հավելել է, որ խնդիր ունենք քաղաքացու հետ աշխատող պետական ծառայողի արժեքը պահելու հետ։

«Այո՛, ունենք և՛ մարդու կենսամակարդակը բարձրացնելու խնդիր, և՛ աշխատակցին գնահատելու։ Սոցիալական աշխատող ասվածը ցավոք այն դասական ընկալումը չունի ՀՀ-ում՝ ինչ աշխարհում, ուստի ուզում ենք վերանայել մոտեցումն ու այս ինստիտուտը զարգացնել,- արձագանքել է նախարարը»։