Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը լքել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ը:

Ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը երկար ժամանակ թիմում խաղալուց հետո, ունենալով որոշակի անձնական խնդիրներ: Յուրա Մովսիսյանը կորցրել է տեղը «ՌՍԼ»-ի մեկնարկային կազմում, ինչպես նաև խնդիրներ ուներ գլխավոր մարզիչ Մայք Պետկերի հետ:

Յուրա Մովսիսյանը պայմանագիրը «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ պետք է ավարտվում էր 2019թ․-ին: