«Աշխատանքի հնարավորություն կա արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար». Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:
Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:
Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում