Մայիսի 7-ին Դեբեդ գետի վարարումից ճանապարհի կողմնային Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 37-րդ կիլոմետրի կողմնային հատվածը վնասվել է։

Վնասված հատվածը 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ է։ Այդ մասին տեղեկացնում է ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը։

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խմ ծավալով::