Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ կատարվում է նախաքննություն: