Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, գնացել է խորհրդակցական սենյակ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին, գրում է Aysor.am-ը։

Մայիսի 8-ին որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ ՀՀ և Արցախի նախկին վարչապետերը երաշխավորել են, որ խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննությանը, չի թաքնվի քննությունից և պատշաճ կներկայանա դատական նիստերին: