«Շնորհավորում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ»․ «Ռուսաստանի ջավախահայ սփյուռք» ՀԿ
«Ռուսաստանի ջավախահայ սփյուռք» Հասարակական կազմակերպության խորհուրդը շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ։
«Հարգելի հայրենակիցներ, Երկրորդ աշխարհամարտի հարգելի վետերաններ:
Շնորհավորում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ:
Մայիսի 9-ը բոլորիս համար հատուկ օր է: Այս օրը ուրախությունն ու վիշտը միավորվում են: Սա մեր ընդհանուր հիշատակի օրն է: Սա մեծ սխրանքի օր է: Սա ազգային հպարտության և փառքի օրն է:
Հայրենական մեծ պատերազմը միլիոնավոր կյանքեր է խլել: Ռուսաստանում, ինչպես մեր լեռնային շրջանում, չկա մի ընտանիք, որը չի տուժել մարդկության պատմության այս ամենասարսափելի և արյունոտ պատերազմից:
Ջավախքի հայությունը (Սամցխե-Ջավախեթի-Ծալկի շրջան, Վրաստան) զգալի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում: Ջավախահայերը համարձակ և հերոսաբար պայքարում էին տարբեր ճակատներով, անխոնջ աշխատել են թիկունքում մինչև վերջին շունչը: Շատերը չեն ապրել մինչև հաղթանակը, նրանք մահացել են մարտերի դաշտերում քաջի մահով և չեն վերադարձել իրենց տները:
Մենք սրբությամբ պահում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել մեր խաղաղ և երջանիկ ապագայի համար: Իսկ նրանք, ովքեր վերադարձել են պատերազմից և այսօր ապրում են խաղաղության մեջ, մեր պարտքն է նրանց շրջապատել խնամքով, ավելի ուշադիր լինել և նրանց տանք մեր սրտերի ջերմությունը ոչ միայն տոներին, այլև ամեն օր:
Մենք մաղթում ենք թիկունքի և առաջնագծի բոլոր զինվորներին և աշխատողներին քաջառողջություն, խաղաղություն, բարություն, բարեկեցություն և երկար կյանք:
Շնորհակալություն հաղթանակի համար»: