Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը կարծում է, որ ԱՄՆ-ը սիրիական Էթ Թանֆ բնակավայրի շրջանում ստեղծել է անվտանգ տարածք, որտեղ ահաբեկիչները կարող են վերազինվել ու վերապատրաստվել:

«Էթ Թանֆ բնակավայրի շրջանում 55 կմ տրամագծով անվտանգության գոտին գտնվում է Իրաքի հետ սահմանին՝ Սիրիայի արևմտյան մասում: Այնտեղ ստեղծվել է ահաբեկիչների համար նախատեսված արգելոց: Նրանք այնտեղ վերազինվում են, նախապատրաստվում: Այդ ամենն իրականացվում է Միացյալ Նահանգների հատուկ ուժերի ու այլ ստորաբաժանումների ղեկավարության ներքո։ ԱՄՆ-ն թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տանող ավտոշարասյուներին մուտք գործել Ռուկբան փախստականների ճամբար, ինչի հետևանքով տվյալ շրջանում լարված հումանիտար իրավիճակ է ստեղծվել:», - նշել է Ֆոմինը: