«Հաղորդում հանցագործության մասին»․ Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղորդում հանցագործության մասին՝
ՀՀ գլխավոր դատախազություն՝ գլխավոր դատախազ պարոն Ա. Դավթյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ պարոն Է. Մարտիրոսյանին
ՀՀ ոստիկանություն՝ պետ պարոն Ա. Սարգսյանին
Հայտնում եմ, որ Ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Մալյանը 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս: Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։
Ստորև ներկայացնում եմ Ն. Մալյանի հայտարարությունը»: