Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում մայիսի 11-ի դրությամբ 70.3 միլիարդ դրամ է բաշխվել:

Նշված գումարը ներառում է թե ՀՀ քաղաքացիների, թե իրավաբանական անձանց միջև բաշխված միջոցները։

Դրանք բաշխվել են 17 ծրագրի շրջանակում։