Վրաստանը $62 մլն է տրամադրել կորոնավիրուսից տուժած տուրիզմի ոլորտին
Վրաստանը պանդեմիայի հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը կտրամադրի $62 մլն (200 մլն լարի)։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնևան ներկայացրել է՝ ինչպես է երկրի կառավարությունը պատրաստվում աջակցել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտին և ինչ քայլեր է ձեռնարկում այն կրկին վերաբացելու համար։ Այս մասին գրում է Agenda-ն։
Նախարարը նշել է, որ ճգնաժամի հենց առաջին օրից իրենք տարբեր ծրագրերով օգնել են ոլորտին, սակայն այդ օգնությունն արդեն բավարար չէ։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, ոլորտի 6118 բիզնեսի համար հետաձգվել են հարկերը. այդ աջակցության ընդհանուր բյուջեն կազմել է մոտ $35 մլն (113 մլն լարի)։
Տուրնավան հայտնել է նաև, որ պետությունն օժանդակել է աշխատանքը կորցրած, հարկադիր արձակուրդ գնացած աշխատողներին և այն գործատուներին, որոնք ցանկացել են պահպանել աշխատատեղերը։
«Աշխատողները $370 (1200 լարի) կստանան 6 ամսվա համար՝ ամսական 200 լարի։ Իսկ ինքնազբաղվածները, որոնք կոցրել են աշխատանքը, կստանան միանվագ $93 (300 լարի)»,- ասել է նախարարը։
Տուրնավան նաև հայտնել է, որ կառավարությունը մեկնարկում է ծրագրերի իրականացման երրորդ փուլը։ Նախարարի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի հյուրընկալությանը վերաբերող ծառայությունների դեպքում տնտեսվարողները 2020-ին կազատվեն գույքահարկից, իսկ մինչև 2020-ի վերջ՝ կհետաձգվի եկամտահարկի վճարումը։
Նախարարը հայտնել է նաև, որ մինչև $6.2 մլն կտրամադրվի հյուրանոցներին վարկային տոկոսադրույքների սուբսիդատվորմանը։
Նախարարի խոսքով՝ այդ ծրագիրը նախատեսված է իրականացնել 6 ամսով, այն կտարածվի հյուրանոցային ոլորտի 95%-ի վրա։
Նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել տուրիստական գործակալություններին, սննդի, խմիչքի վաճառքով զբաղվողներին։