Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Ուհանում ապրիլի 3-ից հետո առաջին անգամ պացիենտի մոտ վիրուս է հաստատվել, վարակակրի վիճակը ծանր է։ Այս մասին գրում է Newsru.com-ը։

Նշվում է, որ ամբողջ Հուբեյ նահանգում այժմ միակ դեպքը Ուհանում է գրանցված։ Ավելի վաղ նահանգի՝ առողջապահական հարցերով ներկայացուցիչ Մի Ֆենը հայտնել էր, որ Ուհանում և ամբողջ նահանգում կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 14-ին։

Ընդհանուր առմամբ, մայիսի 10-ի դրությամբ ամբողջ Չինաստանում կորոնավիրուսի 14 դեպք է հաստատվել, ևս 20 պացիենտի մոտ վիրուսը հաստատվել է, սակայն նրանք ախտանշաններ չեն ունեցել։ Նոր հաստատված դեպքերից միայն 2-ն են կապված արտասահմանում վարակվելու հետ։ Նախորդ մեկ օրում երկրում մահվան ոչ մի դեպք չի եղել։