Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի 9,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՏԿՏՏ նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 66 մլն դրամ է պահանջում: Տեղեկությունը փոխանցում է tert.am-ը։

Ըստ նախագծի՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ՀՀ 2018թ․-ի առաջին եռամսյակում 2018թ․-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից` Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի 9,5կմ հատվածի ասֆալտապատման նպատակով կհատկացվի 1մլրդ 113մլն 92 հզր դրամ, այդ թվում՝ 1մլրդ 94մլն 973հզր դրամը՝ շինարարական աշխատանքների, 6մլն 394հզր. դրամը՝ հեղինակային հսկողության և 11մլն 724հզր. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար: