ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին նման մտահոգություն հայտնել է․

«Ինչպես գիտեք, ՔԿՀ-ներում բողոքների, հացադուլների պատճառները հիմնականում ձգձգվող դատական նիստներն են։ Առողջական խնդիրներով դատապարտյալներ կան, իսկ դատավորները նիստերն անհարկի ձգձգում են։ Երբ հավես ունենում են, նիստ են անում, երբ չէ՝ չէ՞։

Հունվարի 8-ին մենք ունեցանք Կարեն Ծաղիկլյանի հետ կապված մահվան դեպք, եթե դատավորը չալարեր ու երկու օր շուտ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- ընդգծել է պատգամավորը։