«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ

Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի, սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Արթուր Դանիելյանին՝ իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար: Փաշինյանների ընտանեկան հավաքածուն գնալով ամբողջանում է, անհամբեր սպասում եմ փոքրիկ Արփիի և Մարիամի դատական հայցերին:

Հորդորում եմ Նիկոլին և Աննային՝ իրենք ևս դատական հայցեր ներկայացնեն իմ դեմ:

Սիրով և մեծ հպարտությամբ ընդունում եմ աներձագ Հրաչի դատական մարտահրավերը»: