ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գյումրիի տնակներում բնակվող 11 աշակերտի հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնիկական սարքեր են տրամադրվել։

Օգնությունը տրամարդվել է ԱՄՆ-ից՝ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ։

«Անցյալ շաբաթ ԱԺ մղձավանջային նիստից հետո մեր լավ ընկեր ու բարեկամ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ և առաջնորդությամբ անհրաժեշտ տեխնիկական սարքեր հասցրինք Գյումրիի տնակներում բնակվող հեռավար կրթության հնարավորությունից զրկված ևս 11 բալիկի»,- ասվում է գրառման մեջ: