Մոտ օրերս Ժնևում կբացվի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Ժնևի միջազգային ավտոշոուն, որի շրջանակում իրենց ինժեներական ու դիզայներական մտքի թռիչքները կցուցադրեն մի քանի տասնյակ մեքենաշինական ընկերություններ:

Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան հարյուրավոր մեքենաների շնորհանդեսներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվելու է 900 նոր մոդել: Նորույթների լուսանկարները հրապարակել է gazeta.ru-ն։