Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսվարողների թիվը` հասնելով մոտ 260-ի, տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսվարողի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պետք է ապահովի այս որոշման մասին տեղեկացումը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը՝ ապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության գործունեությունն արգելվել է։