Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» դրաման արժանացել է Ֆրանսիայի ազգային կինոմրցանակի՝ հեղինակավոր «Օսկար»-ի ֆրանսիական համարժեքը համարվող «Սեզար»-ի՝ ճանաչվելով լավագույն արտասահմանյան ֆիլմ:

Ռեժիսորը ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ արդեն Լոս Անջելես է մեկնել մարտի 4-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: «Չսեր»-ը ներկայացված է «Օսկար»-ի «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:

Ավելի վաղ «Չսեր»-ն արժանացել է Մեծ Բրիտանիայում Լոնդոնի 71-րդ միջազգային կինոփառատոնի (BFI London Film Festival) «Գրան պրի» մրցանակին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի շրջանակում: Այնտեղ «Չսեր»-ն արժանացել է ժյուրիի մրցանակին: Այն պատմում է ժամանակակից մոսկվաբնակ ընտանիքի՝ ամուսինների դժվար բաժանության, նրանց 12-ամյա որդու ծանր ապրումների ու հանկարծակի անհետացման մասին: