IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը։

«Հունիսի 1-ից հետո կգործի բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։

Մասնավորապես՝

- Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն՝ կվճարեն միայն տոկոսագումարները,

- Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։

Իրավաբանական անձանց բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։

Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից։

Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու»։