Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Քոչարյանը, գրում է «Արցախպրես»-ը։

Քոչարյանը նաև հայտնել է, որ մնացել է 2-3 պաշտոնյա, որոնք կհրավիրվեն՝ մասնակցելու նիստերին, որոնցից մեկը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: