ՊՍԺ-ի հարձակվող Տիմոտի Վեան այսօր նշում է իր նորամուտը փարիզյան ակումբի կազմում:

Ֆրանսիայի առաջնության առաջատարը 28-րդ տուրում մրցելու է «Տրուայի» հետ: 18-ամյա երիտասարդ ֆուտբոլիստը լեգենդար Ջորջ Վեայի որդին է։

Վեան ընդգրկված է թիմի հայտացուցակում: Փարիզցիների հիմնական երեք հարձակվողները` Նեյմարը, Կավանին ու Մբապեն չեն կարողանա մասնակցել այսօրվա հանդիպմանը:

Հավելենք, որ ՊՍԺ-ն 71 միավորով վստահորեն գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: