Եվրոհանձնաժողովը կարող է պատժամիջոցների կիրառման գործընթաց սկսել Գերմանիայի դեմ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է Reuters-ը:

Նման միջոցների Եվրոհանձնաժողովը կարող է դիմել Գերմանիայի Սահմանադրական դատարանի կողմից ընդունած նոր որոշման դիմաց, որն, ըստ Եվրոպական կենտրոնական բանկի կարծիքի, գերազանցել է պարտատոմսերի ձեռքբերման հարցում իր իրավասությունը:

«Գերմանիայի Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած որոշումն ուշադրության կենտրոն է բերում եվրոպական ինքնիշխանության էությունը: Հարցեր, որոնք կարևոր են ոչ միայն միության դրամավարկային քաղաքականության, այլև ԵՄ-ում օրենքի գերակայության համար»,- նշված է Եվրոհանձնաժողովի ղեկավարի հայտարարության մեջ: