Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին
Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։
«Վրացական շուկայում գործող 36 ավիաընկերությունից 18-ն արդեն ցանկություն է հայտնել վերսկսել թռիչքները։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ դրան պետք է նախորդեն պայմանավորվածությունները պետական մակարդակով և դիվանագիտական ալիքներով անվտանգ միջանցքի սկզբունքների մասին, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Նա հավելել է, որ այդպիսով Վրաստանը պատրաստ կլինի զբոսաշրջության վերաբացմանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում